Առողջապահություն 3.2010
Գեղեցկությունը`ձեր ձեռքերում
Ամռանը կոփվելու նպատակով արևային լոգանքներ ընդունելու և մաշկին դարչնագույն երանգ տալու մասին երազելով` մեծավմասամբ անտեսում ենք Արեգակի ճառագայթների երկարատև ազդեցության հետևանքները:
Նախ ասենք, որ չկա «առողջ արևայրուկ» (загар) հասկացություն, քանի որ դա մաշկի պաշտպանական ռեակցիան է արևի ճառագայթների հանդեպ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո մաշկի բջիջներում առաջանում են ազատ ռադիկալներ, որոնք մաշկի վրա քայքայիչ ազդեցություն են թողնում:
Հաճախակի և երկարատև արևային լոգանքների հետևանքներն ի հայտ են գալիս միայն որոշ ժամանակ անց: Հայտնի է, որ 45-50-նն անց կանանց մաշկի փոփոխությունները հիմնականում կապված են նրանց կյանքի վերջին քսան տարվա ընթացքում օրգանիզմի վրա արևի ճառագայթների ազդեցության հետ:
Առողջ և լավ սնուցված մաշկը քնքուշ է, մետաքսանման, նուրբ ու հարթ մակերեսով, փայլատ, ձիգ, որին հասնում են դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի և խնամքի շնորհիվ: Հարկավոր է մաշկը պարբերաբար մաքրել, մեռուկացած շերտերից ազատվել մաքրող քսուքների և լվացումների միջոցով. չոր և նորմալ մաշկի դեպքում շաբաթը մեկ, իսկ ճարպոտի՝ շաբաթական երկու անգամ, որից հետո սնուցել և սպիտակեցնող դիմակներ դնել: Մինչ այդ ցանկալի է դեմքը 5 րոպե մերսել, որպեսզի արյան շրջանառությունը լավանա, դիմակում պարունակվող կենսաբանական ակտիվ նյութերն ավելի արագ ներծծվեն:
Տաք ու սառը ջրով ցնցուղ ընդունելը նույնպես մաշկը խոնավացնող և տոնուսը բարձրացնող հրաշալի միջոց է: Առավոտյան ցնցուղ ընդունելուց հետո ցայվեք սառը, իսկ երեկոյան` տաք ջրով: Ընդ որում, չպետք է մարմինը չափազանց սառեցնել: Հետևեք, որ օգտագործվող օճառի կամ գելի pH բաղադրիչը լինի չեզոք կամ թթվային, հակառակ դեպքում մաշկը կդառնա ավելի չոր և կթեփոտվի:
Ցանկացած տեսակի մաշկի համար օգտակար են թեյով, հատկապես միկրոտարրերով և վիտամիններով հարուստ կանաչ թեյով լվացումները:
Աշնանը ճիշտ ժամանակն է հիշել խոտաբույսերի բուժիչ հատկությունների մասին: Դրանցից պատրաստված թուրմերով ու եփուկներով լվացումները և թրջոցները, ինչպես նաև սառցե խորանարդիկներով շփումները վերականգնող, թարմացնող հատկություն ունեն (մեկ թեյի գդալ երիցուկի կամ լորենու ծաղիկների վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք, կափարիչով ծածկեք, 1,5-2 ժամ անց դրեք սառնարանում):
-
Չոր, զգայուն մաշկի համար խորհուրդ են տրվում երիցուկի կամ լորենու ծաղիկների թուրմով լվացումները:
-
Ճարպոտ մաշկի համար օգտակար է սոճու բողբոջների եփուկը:
-
Արտահայտված քրտնարտադրության դեպքում խորհուրդ է տրվում քնելուց առաջ ցայվել սրոհունդի (зверобой) եփուկով:
Այժմ դիմակների մասին:
Նախապես ստուգեք, արդյո՞ք օգտագործվող նյութերի նկատմամբ ալերգիա չունեք. սկզբում դիմակի համար պատրաստած նյութից քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:
Դիմակը դնում են նախապես մաքրած դեմքին, լավ է պառկել, հանգիստ դիրք ընդունել:
Մրգային-բանջարեղենային դիմակները, որոնց պատրաստելը շատ հեշտ է, հրաշալիորեն թարմացնում են ցանկացած տեսակի մաշկը: Բանջարեղենը` դդում, սեխ, կաղամբ, գազար, կարտոֆիլ և այլն, քերիչով քերեք, ավելացրեք խաղողի մի քանի տրորած հատիկ, 1/4 բաժին ձվի դեղնուց և մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ եգիպտացորենի ձեթ: Դիմակը դնելուց 10-15 րոպե հետո լվացվեք սառը ջրով, թեյի կամ խոտաբույսերի եփուկով:
Արևահարված, չոր, արևի ճառագայթումից առաջացած այրվածքների հետևանքները վերացնելուն օգնում է.
-
փոքր շերտից կամ լոլիկի թարմ քամած հյութից պատրաստած դիմակը, որը բարձրացնում է մաշկի տոնուսը, վերացնում թեփը,
-
բանանի դիմակը խորհուրդ է տրվում աշնանը, երբ ամռան արևից մաշկը չորացած է: Կեղևը հեռացրած բանանի կեսը տրորեք, քսեք դեմքին և պարանոցին: Այն հարթեցնում, թարմացնում, խոնավացնում է մաշկը:
Մաշկի խոնավացման և սպիտակեցման լավ միջոց է վարունգից պատրաստված դիմակը կամ կաթի ու մաղադանոսի եփուկը:
Հաջորդ անհանգստացնող խնդիրը, որը կարող է առաջանալ ամռանը, պիգմենտային (գունակային) լաքաներն են, որոնց գունազրկման, սպիտակեցման համար օգտագործվող միջոցներն անհատական են և որոշ դեպքերում միայն կոսմետոլոգիական միջամտությունը բավարար չէ: Պետք է դիմել բժիշկ-մաշկաբանի խորհրդատվությանը:
Եթե պիգմենտային լաքաները շատ չեն տարածված, դրանցից կարելի է ազատվել շաբաթը մեկ անգամ օգտագործելով թթվասերի կամ եփած վարսակի և հաղարջի տրորած հատապտուղների խառնուրդից պատրաստված դիմակ:
Չոր, զգայուն, պիգմենտային լաքաներով մաշկին դիմակ դնելուց առաջ անհրաժեշտ է նախ այն ձիթապտղի յուղով փափկացնել, տաք թրջոց դնել, այնուհետև քսել կարտոֆիլի խյուսից պատրաստված դիմակ, որին նախապես պետք է խառնել մի քիչ կաթ, ձիթապտղի յուղ և թթվասեր:
Այսպիսով, անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել ամառվա նվաճումները, չանտեսել բնության աշնանային բարիքները, վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնել մրգերի և բանջարեղենի հաշվին: C վիտամինը նպաստում է մաշկի առաձգականության պահպանմանը, շարակցական հյուսվածքների նորացմանը, և մաշկը միշտ թարմ տեսք կունենա: A վիտամինը մաշկը առաձգական և հարթ է դարձնում, նաև վերացնում աչքերի հոգնածությունը: E վիտամինն օգնում է օրգանիզմի բջջային մակարդակով կատարվող նյութափոխանակության կարգավորմանը: Նրա անտիօքսիդանտային հատկության շնորհիվ դանդաղում է կնճիռների առաջացման գործընթացը: B վիտամինը նպաստում է մաշկի առաձգականության պահպանմանը, ինչպես նաև խթանում է մազերի աճը:
Մրգային, հատապտղային և բանջարեղենային դիմակները սնուցում, մաքրում և փափկացնում են մաշկը, խթանում նյութափոխանակությունը:
Հատապտղային դիմակներ
Ելակը դիմահարդարման կատարյալ միջոց է: Ճարպոտ, խոշոր ծակոտիներով մաշկի համար դիմակ պատրաստում են ելակի տրորած հատապտուղներից և ձվի հարած սպիտակուցի խառնուրդից:
Չոր մաշկի համար լավ է ելակի կամ գետնամորու` մեղրի կամ կաթնասերի խառնուրդով պատրաստված դիմակը:
Ազնվամորին մաքրում, խոնավացնում և սնուցում է մաշկը:
Կարմիր հաղարջի հյութին խառնեք սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր` հավասար չափաբաժիններով, մեկ գդալ օսլա, և պատրաստի խյուսը քսեք դեմքին: Այն նեղացնում է ծակոտիները և խորհուրդ է տրվում օգտագործել ճարպոտ մաշկի մաքրման համար:
Ելակի և կարմիր հաղարջի դիմակը նույնպես մաքրում է մաշկը և վերացնում պիգմենտային լաքաներն ու պեպենները:
Ձիափշի (չիչխանի) հյութն օգտագործում են չոր, պիգմենտային լաքաներով մաշկի սնուցման համար:
Մրգային դիմակներ
Դեղձի դիմակ. մեկ դեղձի հյութին ավելացնել մեկ ճաշի գդալ վարսակի ալյուր, կաթնասեր կամ չեռացրած կաթ: Այս դիմակը չոր, թորշնող մաշկը հարթեցնող և փափկացնող հատկություն ունի:
Թուզը լավ մաքրում և փափկացնում է մաշկը:
Ծիրանի դիմակը օգտագործվում է մաշկի սնուցման, փափկացման, տոնուսի բարձրացման, ինչպես նաև` արևի ճառագայթների ազդեցությունից առաջացած մաշկաբորբերի (ֆոտոդերմատիտների) և արևայրուկների բուժման նպատակով:
Դեղին կեռասի դիմակը նախատեսված է չոր և նորմալ մաշկի համար. կեռասի պտուղներից պատրաստված շիլան և բուսական յուղը վերցնում են հավասար չափաբաժիններով, իսկ կնճռոտ և ծակոտկեն մաշկի դեպքում կես բաժակ կեռասի պտուղներից պատրաստված շիլային ավելացնում են թեյի մեկական գդալ մեղր և կիտրոնի հյութ:
Բալի հյութը օգտագործվում է ճարպոտ մաշկի խնամքի համար:

Խնձորի դիմակը մաշկի դիմահարդարման հրաշալի միջոց է: Այն օգտագործվում է նաև ցանկացած տեսակի, այդ թվում և շրթունքների ճաքերի վերացման համար. կաթով եփած և տրորած խնձորի դիմակը հաստ շերտով քսեք դրանց վրա, թողեք 20 րոպե: Գործողությունը կրկնեք ամեն օր, մինչև ճաքերի վերանալը:
Սերկևիլի դիմակը նպաստում է կորյակների և պզուկների վերացմանը:
Խաղողը խոնավացնում և բուԺում է մաշկը:
Բանջարեղենային դիմակներ
Գազարի դիմակը չոր, վաղաժամ թորշոմած մաշկին թարմություն և առաձգականություն է հաղորդում: Այն հանձնարարվում է նաև ճարպոտ, կորյակներով, գունատ և թորշոմած մաշկին: Մեծ հյութալի գազարը քերեք և խյուսը քսեք դեմքին: Եթե հյութը շատ է, մի քիչ ալյուր կամ տալկ խառնեք:
Վարունգի դիմակն առողջացնում է մաշկը և օգտակար է բոլոր տարիքի մարդկանց ու մաշկի բոլոր տեսակների համար: Դեմքի մաշկը սպիտակեցնելու համար միջին չափսի կես վարունգի միջուկը տրորեք, ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մեկ թեյի գդալ մեղր (վերջինիս նկատմամբ ալերգիա ունեցողները կարող են դիմակը պատրաստել առանց մեղրի): Ստացված խյուսը լցրեք թանզիֆի կամ չթի կտորի վրա, դրեք դեմքին և 10-15 րոպե հետո լվացվեք:
Վարունգի հաստ կեղևը 10 րոպե դրեք դեմքին. սա մաշկի սպիտակեցման ամենապարզ և ամենամատչելի միջոցն է:
Թորշոմած և ծակոտկեն մաշկի համար խորհուրդ է տրվում պատրաստել վարունգի հետևյալ դիմակը. մեկ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել թարմ վարունգի երկու գդալ հյութ, խառնել և քսել դեմքին:
Լոբու դիմակ. նախապես եփած և տրորած լոբին օգտագործվում է թորշոմած, պեպենոտ, պիգմենտային լաքաներով մաշկի դեպքում: Այն հարթեցնում և թարմացնում է մաշկը, իսկ ճարպոտ մաշկը դարձնում է փայլատ:
Բադրիջանի թարմ հյութը սպիտակեցնում է դեմքը և վերացնում պեպեններն ու պիգմենտային լաքաները:
Դդումի և կաթնասերի կամ ձեթի խառնուրդը սնուցում է չոր մաշկը, իսկ դդումի մաքրած և ծեծած սերմերի ու մեղրի խառնուրդով դիմակի շնորհիվ պեպեններն ու պիգմենտային լաքաները գունաթափվում են:
Լոլիկը պարունակում է ՝, B, C վիտամիններ, օրգանական թթուներ, որոնք մաշկը մաքրող, թարմացնող հատկություն ունեն: Լոլիկի
դիմակը մաշկը դարձնում է առաձգական, նպաստում վնասված բջիջների արագ վերականգնմանը և արյան մատակարարման լավացմանը:
Կարտոֆիլի դիմակը հակաբորբոքային հատկություն ունի, հարթեցնում է մաշկը, վերացնում կնճիռները, այրվածքների հետքերը, կոշտուկները, կորյակները, ինչպես նաև հոգնածությունը: Փոքր քանակությամբ կաթով մեկ մեծ կարտոֆիլ եփեք, և երբ ստացված ջրիկ խյուսը սառչի, քսեք դեմքին:
Կաղամբում պարունակվող B, C վիտամինները, կալիումը, կալցիումը, մագնեզիումը, ծծումբը մաշկը երիտասարդացնող, թարմացնող, հակաբորբոքային հատկությամբ են օժտված: Կաղամբի թարմ քամած հյութը նպատակահարմար է օգտագործել կնճռոտ, թորշոմած մաշկի, էկզեմայի դեպքում, ինչպես նաև պեպեններն ու պիգմենտային լաքաները վերացնելու համար:
Գեղեցկությունը ձեր ձեռքերում է, եթե զինված եք գեղեցիկ լինելու գիտելիքներով և մի փոքր ժամանակ եք տրամադրում ինքներդ ձեզ:
03.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ